ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին աշխատանքային այցով կայցելի Երևան, որտեղ կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստին, հայտնում է ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
«2024 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին և Եվրասիական տնտեսական ֆորումի (ԵՏՖ) լիագումար նիստին»,- ասված է հաղորդագրությունում։