Հետևեք մեզ։

Բանավան թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարում դի է հայտնաբերվել

08:09, 30 սեպտեմբեր 2024
Բանավան թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարում դի է հայտնաբերվել
Սեպտեմբերի 29-ին, ժամը 23:33-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի Բանավան թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարում դի է նկատվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ջրատարից դուրս են բերել Հ․ Բ․-ի (ծնված 1989 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Վերլուծական

Ամենաընթերցվածները