Ադրբեջանն առաջադրվել է 2026 թվականին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի հաջորդ 17-րդ համաժողովը հյուրընկալելու համար։
Այս մասին Բաքվի կլիմայական գործողությունների շաբաթվա բացման օրը ասել է COP29-ի նշանակված նախագահ Մուխթար Բաբաևը։
Նա ասել է, որ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովը նախատեսվում է անցկացնել Կոլումբիայի Կալի քաղաքում 2026 թվականին:
«Օգտվելով այս հարթակից՝ ուզում եմ հայտարարել, որ Ադրբեջանը առաջադրվել է 2026 թվականին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի հաջորդ համաժողովը ընդունելու համար՝ թվով 17»,-ասել է նա։