Հետևեք մեզ։

Ֆրանսիայում զինված թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա

09:04, 30 սեպտեմբեր 2024
Ֆրանսիայում զինված թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա

Ֆրանսիայում դանակներով զինված թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա։ Այս մասին հայտնում է «Nouvelles d'Arménie»-ն։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին ֆրանս-թուրքական FC Turquoise ակումբի և ֆրանս-հայկական ՀՄԸՄ-ի թիմերի հանդիպման ժամանակ։

 

Հայկական ակումբը հաղթել է 2։0 հաշվով, թուրք երկրպագուները մտել ենխաղադաշտ և հարձակվել հայ ֆուտբոլիստների վրա։

 

Խաղը դադարեցվել է, վիրավոր ֆուտբոլիստները տեղափոխվել են հիվանդանոց։

Վերլուծական

Ամենաընթերցվածները