Հյուսիսային պողոտայում վիճաբանություն է տեղի ունեցել «Սպանված քաղաքացի» հավաք-երթի մասնակցող զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանների միջև։ Այս մասին հայտնում է News.am-ը։
Վերջիններս փորձել են խոչընդոտել երթի մասնակիցներին, որոնք ցանկացել են կետչուպ լցնել պողոտայում տեղադրված արձանի վրա։ Ծնողները նախատել են ոստիկանների, որոնք փորձել են արգելել իրենց գործողությունները ասելով. «Գնացեք Նիկոլին կարգի հրավիրեք։ Մեզնից ի՞նչ եք ուզում։ Նույն ձևի գնացեք՝ Տեղ գյուղի սահմանը պաշտպանեք։ Վախեցեք իր զավակի պատիվը պաշտպանելու դուրս եկած ծնողից, վախեցեք մայրերից»։