Հետևեք մեզ։

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվի Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը

12:08, 30 սեպտեմբեր 2024
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվի Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակը

Այսօր բացվող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, որը ընթանա մինչեւ հոկտեմբերի 4-ը, ակնկալվում է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի քննարկում, գրում է «Turan»-ը։

 

Այսօր նիստի օրակարգի նախագծում ներառված է «հրատապ քննարկման հարցը՝ կապված Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վատթարացման հետ»։

 

Եթե ​​որոշումն ընդունվի, այս հարցի շուրջ քննարկումները տեղի կունենան հոկտեմբերի 3-ին։