Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է «Վրաստանը «քարտեզից ջնջելու» թշնամական արտաքին ուժերի պլանների մասին և մեղադրել ընդդիմությանը, լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին նրանց օգնելու մեջ»։
Սակայն նա չի պարզաբանել, թե ում նկատի ունի Վրաստանի արտաքին թշնամիներ ասելով։ Ինչ վերաբերում է «արմատական ուժերին», ապա այսպես է անվանում «Վրացական երազանք»-ը նախկին իշխող կուսակցությանը՝ «Ազգային շարժում» և ընդհանրապես ողջ ընդդիմությանը։ Իվանիշվիլիի խոսքով՝ իրենք ցանկանում են «ջնջել Վրաստանը երկրի երեսից», որպեսզի «ամեն գնով վերադառնան իշխանության»։