Իսրայելը կարող է ցամաքային ներխուժում իրականացնել Լիբանան արդեն այս շաբաթ, երկրի հետախուզական ծառայություններն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներ։
«Իսրայելական հատուկ ջոկատայինները փոքր, նպատակաուղղված արշավանքներ են իրականացնում հարավային Լիբանանում, հավաքում են հետախուզական տվյալներ և փորձարկումներ անում հնարավոր ցամաքային ներխուժումից առաջ, որը կարող է տեղի ունենալ հենց այս շաբաթ»,- գրում է թերթը։