«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի հետ միասին սպանվել են շարժման հրամանատար Ալի Կարաքին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Աբբաս Նիլուշամը։ Այս մասին ասել է շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասիմը։
«20-ից ավելի հրամանատարների մահվան մասին իսրայելական հայտարարությունները սուտ են, մեր առաջնորդի հետ միասին զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Աբաս Նիլուշամը, գլխավոր քարտուղարի անվտանգության ծառայության ղեկավար Իբրահիմ Ջազինին և նրա անձնական թիկնապահ Սամիր Հարբ Ջիհադին»,- ասել է Քասիմը։