Հետևեք մեզ։

Լեհաստանում ռուսական դեսպանատանը պատկանող դպրոցը հարձակման է ենթարկվել․ ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

19:46, 29 ապրիլ 2023
Լեհաստանում ռուսական դեսպանատանը պատկանող դպրոցը հարձակման է ենթարկվել․ ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Լեհաստանում ռուսական դեսպանատանը պատկանող դպրոցը հարձակման է ենթարկվել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ «Բոլոր ուսուցիչներն ու աշխատակիցները, ովքեր գտնվում էին Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան ռուսական դպրոցի տարածքում, լքել են շենքը, ու ներխուժել էին Լեհաստանի իշխանությունները»,-այդ մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Լեհաստանում Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելության խորհրդական Անդրեյ Օրդաշը։

 

Միջադեպին անդրադարձել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարարությունը․ «Ապրիլի 29-ին Լեհաստանի իշխանությունները ներխուժել են Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան դպրոց՝ այն գրավելու նպատակով։  Լեհաստանի իշխանությունների հերթական թշնամական գործողությունները մենք դիտարկում ենք որպես 1961 թվականի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի բացահայտ խախտում և Լեհաստանում ռուսական դիվանագիտական ​​սեփականության նկատմամբ ոտնձգություն։  Վարշավայի նման լկտի քայլը, որը դուրս է քաղաքակիրթ միջպետական ​​հաղորդակցության շրջանակներից, առանց մեր կոշտ արձագանքի և հետևանքների չի մնա։ Սա պետք է հասկանան նման հակասական, անօրինական և սադրիչ ձեռնարկումների նախաձեռնողները»։