Հետևեք մեզ։

Հայաստանը և Իրանը ստորագրել են մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր

14:17, 30 սեպտեմբեր 2024
Հայաստանը և Իրանը ստորագրել են մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր

Սեպտեմբերի 30-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ԻԻՀ  արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Մոհամմադ Ալի Դեհղան Դեհնավին կնքել են մասնավոր հատվածի գործարարության զարգացման ոլորտում ապրանքների և ծառայությունների փոխանակման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
 
Հուշագիրը կնպաստի երկու պետությունների մասնավոր հատվածների միջև առևտրային հարաբերությունների զարգացմանը, առևտրային հարաբերություններում նոր մեխանիզմների ներդրմանը և ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը: