Այսօր Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ էին հավաքվել Արցախի նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի աջակիցները։ Նրանք պահանջում էին Սամվել Բաբայանին «մանդատ տալ»։
Ակցիայի նախաձեռնող Յուրի Մուսայելյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իրենց պահանջը.
«Պահանջում ենք՝ Սամվել Բաբայանին մի մանդատ տվեք, թեկուզ կոմիտե ստեղծեն, լիազորություն տան, ու այդ մարդն իր գաղափարներն օգտագործի, ձեր ղեկավարներին բերի։ Սատարեք, մի խանգարեք, էդ մարդն ունակ է, առաջին անգամ չի, որ գերիներից մարդ է բերում»,-ասաց նա։