Հերքվել են տեղեկություններն այն մասին, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի եղբայրը՝ Մահիր ալ Ասադը սպանվել է Իսրայելի հարձակման ժամանակ։
Այս մասին հայտնում է «Sky News»-ը՝ իրազեկ աղբյուրներին հղումով։
Նշենք, որ այս մասին լուրերը հերքել էին նաեւ սիրիական լրատվամիջոցները եւ հայտնել, որ Մահիր Ասադի առողջական վիճակը լավ է, նա չի տուժել։
Սիրիայի իշխանությունները ոչ հաստատել են, ոչ հերքել նրա մահը։