Հայ դատի պաշտպանության կոմիտեն բացահայտել է թուրք երկրպագուներին, ովքեր հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա։
Ըստ լուսանկարների՝ հարձակվողները Ֆրանսիայում արգելված «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության անդամներ են։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ֆրանսիայում դանակներով զինված թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա։ Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին ֆրանս-թուրքական FC Turquoise ակումբի և ֆրանս-հայկական թիմերի հանդիպման ժամանակ։
Հայկական ակումբը հաղթել է 2։0 հաշվով, թուրք երկրպագուները մտել ենխաղադաշտ և հարձակվել հայ ֆուտբոլիստների վրա։
Խաղը դադարեցվել է, վիրավոր ֆուտբոլիստները տեղափոխվել են հիվանդանոց։