ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը, հանդես գալով «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի մասնակիցների առաջ, ընդգծեց, որ Հայաստանը բաց է բիզնեսի համար։ Նա նշեց, որ Միացյալ Նահանգները հպարտությամբ աջակցում է հայ-ամերիկյան կոմերցիոն կապերի ամրապնդմանը և Հայաստանի կայուն տնտեսական զարգացմանը՝ ի նպաստ մեր ժողովուրդների։
Ծրագիրն իրականացվում է Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո՝ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կդիտարկվեն կոմերցիոն կապերի ընդլայնման և տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական համագործակցության խթանման հեռանկարներն ու հնարավորությունները։