ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։
Այս մասին ասված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված համապատասխան հրամանագրում։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդմանն ուղղված ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Հարությունյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով»,- ասված է փաստաթղթում։
Վաղարշակ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2022 թվականից։ Օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՌԴ-ում դեսպան է նշանակվել նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը։