Գերմանիա կատարած այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
Շտայնմայերը շնորհակալություն է հայտնել Զուրաբիշվիլիին «հստակ եվրոպամետ դիրքորոշման համար»՝ ափսոսանք հայտնելով ԵՄ անդամակցության գործընթացում Վրաստանի ձախողումների համար։
«Կառավարությունը վտանգում է այս պատմական հնարավորությունը»,-ասել է Գերմանիայի նախագահը։
Շտայնմայերի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասվում է, որ Զուրաբիշվիլին «դեմ է եղել կառավարության կուրսին» և «աջակցում է իր երկրում ընդդիմությանը»։
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը եվրոպական երկրներ է այցելում առանց կառավարության համաձայնության։