Հետևեք մեզ։

Հրդեհ Արմավիր քաղաքում. այրվել է տանիքից և փայտե կառուցատարրերից մոտ 30 քմ հատված

16:05, 30 սեպտեմբեր 2024
Հրդեհ Արմավիր քաղաքում. այրվել է տանիքից և փայտե կառուցատարրերից մոտ 30 քմ հատված

Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:52-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի տներից մեկի տանիքից ծուխ է նկատվում:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել տան տանիքում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:14-ին, մարվել՝ 16:58-ին: Այրվել է տանիքից և փայտե կառուցատարրերից մոտ 30 քմ հատված:

Վերլուծական

Ամենաընթերցվածները