Հետևեք մեզ։

Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի և Թուրքիայի համար. ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան

18:22, 30 սեպտեմբեր 2024
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի և Թուրքիայի համար. ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյան

Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ Հայաստանի և Թուրքիայի համար, հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը` Andolu գործակալությանը տված հարցազրույցում։

 

Ըստ Կոստանյանի` երկաթգիծը տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլ նաև ավելի լայն տարածաշրջանին։

 

Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Նյու Յորքում կայացած հանդիպմանը, փոխնախարարը նշել է, որ հայկական կողմն ուրախ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դրական դինամիկայով։