Հետևեք մեզ։

Սուդանում գտնվող ՀՀ 7 քաղաքացիները այժմ Կահիրեում են. դեսպանություն

20:26, 29 ապրիլ 2023
Սուդանում գտնվող ՀՀ 7 քաղաքացիները այժմ Կահիրեում են. դեսպանություն

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Սուդանում գտնվող Հայաստանի Հանրապետության յոթ քաղաքացիները այժմ գտնվում են Կահիրեում և կժամանեն Հայաստան։

 

Նշենք, որ Սուդանում իշխանության համար մարտեր են ընթանում երկու զինված կողմերի՝ երկրի դե ֆակտո ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Բուհրանի և նրա տեղակալ, գեներալ Մոհամեդ Համդան Դագալոյի միջև։