Միջադեպի մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 30-ին։ Նախնական տվյալներով՝ կվադրոցիկլով նկարահանումներից վերադառնալիս Կուլագայի վրա է ընկել FPV-դրոնը։
«Իզվեստիա»-ի ռազմական լրագրող Դենիս Կուլագան վիրավորվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Չասով Յար քաղաքի մոտ, հայտնում է «Իզվեստիան»:
Լրագրողը ստացել է երկու ոտքերի բեկորային վնասվածքներ, ինչպես նաև ստորին վերջույթների այրվածքներ և կոտրվածքներ։ Ներկայում նա հոսպիտալացված է: