ՀՀ Սահմանադրական դատարանը վճռել է, որ Հայաստանի Անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային այն նպատակները, որոնք Սահմանադրության բուն տեքստում տեղ չեն գտել, չունեն իրավական ուժ։
Այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Սահմանադրագետի խոսքով՝ սա քաղաքական պատվերի իրականացում է և ուղերձ Ադրբեջանին, որ մտահոգվելու կարիք չկա։
Այդ մասին պարզ դարձավ այսօր, երբ Սահմանադրական դատարանը հրապարակեց Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշման ամբողջական տեքստը։
«Եթե խաղաղության պայմանագիր իսկապես կնքվի, ՍԴ-ն առանց այլևայլությունների, երկար փաստարկումների պարզապես կարող է հղում անել այս որոշմանն ու ասել, որ Արցախի կլանումն Ադրբեջանի կողմից ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»,- եզրափակում է մասնագետը։