Ծաղկաձորում մեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը, որը կընթանա մինչև հոկտեմբերի 6-ը, հայտնում է Հայաստաանի շախմատի ֆեդերացիան։
Մրցաշարին մասնակցում է ընդհանուր առմամբ 207 շախմատիստ՝ 10 երկրից, այդ թվում՝ 10 գրոսմայստերներ, 9 միջազգային վարպետներ և 13 ՖԻԴԵ վարպետներ: