«Հըզբոլլահ»-ը պատրաստ է դիմակայել Իսրայելի ցամաքային գործողությանը Լիբանանում, հայտարարել է շարժման գլխավոր քարտուղարի տեղակալ Նաիմ Քասեմը։
«Եթե Իսրայելը որոշի ցամաքային գործողություն իրականացնել, դիմադրության ուժերը պատրաստ կլինեն դիմակայել ներխուժմանը։ Մենք պատրաստվել ենք և վստահ ենք, որ թշնամին չի հասնի իր նպատակներին և մենք Աստծո օգնությամբ կհաղթենք այս ճակատամարտում»,- ասել է Նաիմ Քասեմը։
Նաեւ հավելել է, որ իրենք կշարունակեն աջակցությունը Պաղեստինին։
«Իսլամական դիմադրությունը կշարունակի դիմակայել Իսրայելին՝ թշնամուն՝ հաջակցություն Գազայի և Պաղեստինի, ինչպես նաև ի պաշտպանություն Լիբանանի ու նրա ժողովրդի, և ի պատասխան սպանությունների»,- ասել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։