Վլադիմիր Պուտինի հրամանագրով թարմացվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի կազմը։
«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի կազմում որպես անդամներ ներառել հետևյալ անձանց. Դյումին Ա. Գ.՝ նախագահի օգնական <...>, Լինեց Ա. Լ.՝ ԳՈւՍՊ-ի պետ, Մանտուրով Դ. Վ.՝ կառավարության առաջին փոխնախագահ <...>, Սկվորցովա Վ. Ի.՝ ՖՄԲԱ-ի ղեկավար»,- ասվում է հրամանագրում։
Պետության ղեկավարը Անվտանգության խորհրդից հեռացրել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Յակուշևին։ Նա Խորհրդի կազմում էր որպես նախագահի լիազոր ներկայացուցիչ Ուրալի դաշնային շրջանում, սակայն անցած շաբաթ տեղափոխվել է Դաշնության խորհուրդ աշխատանքի։
Իր կարգադրությամբ Պուտինը նաև երկարաձգել է Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Գրեբենկինի դաշնային ծառայության ժամկետը մինչև 2025 թվականի հոկտեմբերի 13-ը։
Անվտանգության խորհուրդը մշակում է ազգային անվտանգության ոլորտում կարևորագույն հայեցակարգային փաստաթղթեր և նախապատրաստում է նախագահի որոշումները՝ ներքին և արտաքին սպառնալիքներից անհատի, հասարակության և պետության շահերի պաշտպանվածության հարցերի վերաբերյալ։