Իսրայելը կարող է սկսել ցամաքային գործողություն Լիբանանում առաջիկա ժամերին, հաղորդել է CBS հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
«Իսրայելը ծանուցել է ԱՄՆ-ին Լիբանան սահմանափակ մասշտաբի ցամաքային ներխուժում սկսելու մտադրության մասին, որը, ըստ նրա խոսքերի, կարող է սկսվել մի քանի ժամվա ընթացքում»,- պնդում է հեռուստաալիքը։
Այն մասին, որ Իսրայելը կարող է սկսել ցամաքային գործողություն Լիբանանում արդեն այս շաբաթ, գրել էր Wall Street Journal թերթը։ Ըստ նրա աղբյուրների, հատուկ ջոկատայինները «փոքր նպատակային հարձակումներ» են իրականացնում հարավային Լիբանանում՝ հետախուզական տվյալներ հավաքելով և անհրաժեշտ նախապատրաստություն անցկացնելով։
Անցյալ շաբաթվանից Իսրայելի ՌՕՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցնում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի տարբեր շրջաններում։ Արձանագրվել են նաև մի քանի կետային ավիահարվածներ Բեյրութին, որոնց արդյունքում ոչնչացվել են «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատարներ։
Ներկա պահին Իսրայելի բանակը հաշվետվություն է ներկայացրել «Հեզբոլլահ»-ի մի քանի հազար թիրախների հարվածելու մասին։ Դիտորդները նշում են, որ այդպիսի ինտենսիվությամբ Իսրայելը «Հեզբոללահ»-ին չէր հարվածել 2006 թվականի Երկրորդ Լիբանանյան պատերազմից ի վեր։