Հետևեք մեզ։

Նախատեսվում է հիմնանորոգել Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարն ու հուշասյունը

19:04, 30 սեպտեմբեր 2024
Նախատեսվում է հիմնանորոգել Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարն ու հուշասյունը
Առաջիկա օրերին նախատեսվում է սկսել Ծիծեռնակաբերդի Հավերժության տաճարի և հուշասյան հիմնանորոգումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: 

 
«Հավերժության տաճարի և հուշասյան հիմնանորոգումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին և ավարտել մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը, այսինքն՝ 2025 թ. ապրիլ ամսին»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
 
Միաժամանակ նշվում է, որ ջրահեռացման խնդիրներ կան նաև թանգարան-ինստիտուտի շենքում, որտեղ վերանորոգման աշխատանքները կսկսվեն արդեն հաջորդ տարվա կեսին:

 
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը Հուշահամալիրի ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է:

Վերլուծական

Ամենաընթերցվածները