Հետևեք մեզ։

Հայաստան են ժամանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները

21:29, 30 սեպտեմբեր 2024
Հայաստան են ժամանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Օլժաս Բեկտենովին և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին: