Ռուսաստանի վարչապետը Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահի հետ: Միխայիլ Միշուստինը նշել է, որ Մոսկվան ու Թեհրանը մեծ ներուժ ունեն էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, առևտրային հարաբերությունների ընդլայնման համար:
Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են է՛լ ավելի ամրապնդել համագործակցությունն արևմտյան պատժամիջոցներին հակազդելու հարցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ցանկանում է պահպանել իր գերակայությունը և կփորձի հակազդել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի նախաձեռնություններին:
Այդ կապակցությամբ Փեզեշքիանն ընդգծել է ԲՐԻԿՍ-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում երկրների համագործակցության կարևորությունը: