Թեհրանում Միշուստինը հանդիպել է Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական հարցեր:
«Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է մեր համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու, դրան նոր բովանդակություն հաղորդելու հարցում»,- ասել է Միշուստինը։
Իրանի փոխնախագահն էլ հայտարարել է, որ Թեհրանը լրջորեն մտադիր է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ վիճելի հարցերը լուծել փոխգործակցությամբ։ Նա ընդգծել է, որ ՌԴ-ի հետ համագործակցությունն Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: