Հետևեք մեզ։

Երևանի և Հռոմի «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր է ստորագրվել

22:21, 30 սեպտեմբեր 2024
Երևանի և Հռոմի «Բարեկամության և համագործակցության» համաձայնագիր է ստորագրվել

Պաշտոնական այցով Իտալիայի մայրաքաղաք այցելած Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հռոմի գործընկերոջ` Ռոբերտո Գուալտիերիի հետ: Կարևորելով երկու երկրների միջև առկա տնտեսական ու մշակութային ամուր կապերը` կողմերը համոզմունք են հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև հաստատվող գործակցությունը ևս զարգացման և ընդլայնման մեծ հեռանկար ունի: 

 

Պաշտոնական ձևաչափով հանդիպմանը հաջորդել է «Բարեկամության և համագործակցության» համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

 

Ստորագրված փաստաթղթով գործակցություն կծավալվի քաղաքային կառավարման, շրջակա միջավայրի պաշտպանության, կրթության ու մշակույթի և մի շարք այլ ոլորտներում: 

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հռոմի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան: