Հետևեք մեզ։

Արցախի թեմում գործող «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը վերսկսվել է Հայաստանում

20:35, 30 սեպտեմբեր 2024
Արցախի թեմում գործող «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը վերսկսվել է Հայաստանում
«Սիրելի արցախցիներ,

Մինչ 2023թ. Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը Արցախի թեմում գործող «Լույս Արցախի մանուկներին» ծրագիրը վերսկսվել է Մայր Հայաստանում’ համագործակցությամբ    «Դանիական–հայկական բարեգործական առաքելության» հետ»,- հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից:

 

Առաջին երկու խմբերը 2023թ. հոկտեմբեր ամսից իրենց աշխատանքներն սկսել են Երևանի Սուրբ Խաչ եկեղեցում: Իսկ 2024թ. ուսումնական տարվա սկզբին ավելացել են ևս երկուսը, որոնք գործում են Երևան քաղաքի Բաղրամյան 59գ հասցեում:

 

Ծրագրի շրջանակում երեխաները ուսումնասիրում են Աստվածաշունչը եւ դաստիարակվում Աստծո խոսքով:

 

Դասերին մասնակցել կարող են 8-15 տարեկան երեխաները:

Ընդունելություն.
- Երևան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցի, յուրաքանչյուր շաբաթ օրերին ժամը 13:00-ին,
- Երևան քաղաք, Բաղրամյան 59գ, շաբաթ օրերին ժամը 15:00-ին և կիրակի օրերին ժամը 15:00-ին:

Գրանցվելու և մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` +37497751276:

Վերլուծական

Ամենաընթերցվածները