2024թ. սեպտեմբերի 30-ին, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի ունեցավ եզդի ժողովրդի ազգային հերոս Ջահանգիր Աղայի 150-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ներկա է եղել հոբելյանական միջոցառմանը:
Եզդի զորահրամանատարն Հայոց ցեղասպանության տարիներին ապահովել է բազմաթիվ հայ և եզդի գաղթականների անվտանգ տեղափոխումն Արևելյան Հայաստան։ 1918 թվականին իր 1500 հոգանոց հեծյալ ջոկատով ակտիվ մասնակցություն է ունեցել Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերին: