Իսրայելն արդեն սկսել է հետախուզական գործողություններ Լիբանանում, ներառյալ փոքր ցամաքային առաքելություններ հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ, հաղորդում է NBC News-ը։
Նշվում է, որ Իսրայելի բանակը տեղակայել է մոտ 5 բրիգադ, սակայն, ինչպես սպասվում է, նրանցից ոչ բոլորը կհատեն Լիբանանի հետ սահմանը։
Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում կարող է սկսվել սեպտեմբերի 30-ի երեկոյան և տևել մի քանի օր, ավելի վաղ հաղորդել էր NBC հեռուստաընկերությունը։