Իսրայելական հրետանին և ավիացիան զանգվածային հարվածներ են հասցնում Լիբանանին: Թել Ավիվը, միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի միջոցով Թեհրանին հայտնել է, որ Իսրայելի վրա Իրանի ցանկացած հարձակման դեպքում ուղիղ հարված կհասցվի Իրանին։
Բացի այդ, ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ ՑԱԽԱԼ-ի գործողությունների մեկնարկը: Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերի խոսքով՝ Իսրայելը սահմանափակ գործողություններ է իրականացնում։
Reuters-ի տեղեկություններով՝ Լիբանանի բանակը երկրի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ, հինգ կիլոմետր հետ է քաշվել։