Ադրբեջանի կողմից ապօրինաբար ձերբակալված Արցախի քաղաքական գործիչների դեմ հարուցված քրեական գործերի քննչական գործողությունների անցկացման ընթացակարգերն ավարտվել են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։
«Արդեն քրեական գործի նյութերին ծանոթանալու փուլն է։ Այս փուլը բավականին երկար է տևում։ Միևնույն ժամանակ, մեղադրյալների իրավունքները ապահովվում են միջազգային կոնվենցիաներին և ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան։ Նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի փաստաբան և նյութերին ծանոթանալու իրավունքներ: Քանի որ մեղադրանքները բավականին լուրջ են»,- ասել է նա։
Նա նշել է, որ «այս գործընթացների ավարտից հետո գործը կներկայացվի դատարանի քննությանը»։