Տեղեկություն է ստացվել, որ Երևանի թիվ 19 դպրոցում աշակերտներից մեկը, ըստ նախնական տվյալների, գազի նմանվող նյութ է փչել, ինչը աշակերտների շրջանում հազ է առաջացրել։ Այս մասին Hayastan.news-ին հաղորդում են ոստիկանությունից։
Անչափահասը ներկայացվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը դասասենյակներից մեկում հազ առաջացնող հատուկ նյութ է բաց թողել: