Հետևեք մեզ։

Հայաստանը շատ է կարևորում հանքարդյունաբերության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը. Գնել Սանոսյանը ընդունել է իրանցի նախարար Աթաբաքին

11:44, 01 հոկտեմբեր 2024
Հայաստանը շատ է կարևորում հանքարդյունաբերության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը. Գնել Սանոսյանը ընդունել է իրանցի նախարար Աթաբաքին
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքի գլխավորած պատվիրակությանը։
 
Նախարար Սանոսյանը ողջունել է Սեյեդ Մոհամմադ Աթաբաքին և շնորհավորել պաշտոնում նշանակման կապակցությամբ։
 
Նախարարը վստահություն է հայտնել շարունակել առկա համագործակցությունը ՏԿԵ նախարարությանն առնչվող ոլորտներով։ ԻԻՀ նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։
 
Հանդիպման ժամանակ քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր։
 
Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանը շատ է կարևորում հանքարդյունաբերության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրումը։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում փոխադարձ այցեր կազմակերպել՝ փորձի փոխանակման, հանքարդյունաբերության ոլորտում հանագործակցությունը խորացնելու նպատակով։
 
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։