Հետևեք մեզ։

Հայաստան են ժամանել Իրանի նախագահի առաջին տեղակալը, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետները

11:53, 01 հոկտեմբեր 2024
Հայաստան են ժամանել Իրանի նախագահի առաջին տեղակալը, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և Եվրասիական տնտեսական երրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Ակիլբեկ Ժապարովին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆին և Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին: