Հետևեք մեզ։

Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները․ Նիկոլ Փաշինյան

12:08, 01 հոկտեմբեր 2024
Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ։

 

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։

 

Հայաստանը բարձր է գնահատում Կիպրոսի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք աչքի են ընկնում միմյանց համերաշխություն և աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ:

 

Կցանկանայի գոհունակությամբ նշել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ինչի մասին են վկայում տարբեր հարթակներում հանդիպումների ինտենսիվությունը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացումը:

 

Վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա խարսխված առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ ի բարօրություն երկու պետությունների և ժողովուրդների»: