Հետևեք մեզ։

Ռուսական կողմը հարված է հասցրել Խերսոնի շուկային. կան զոhեր

12:40, 01 հոկտեմբեր 2024
Ռուսական կողմը հարված է հասցրել Խերսոնի շուկային. կան զոhեր

Ռուսական զորքերը գնդակոծել են Խերսոնը, հարվածի տակ է հայտնվել քաղաքի կենտրոնում գործող շուկան՝ հայտնում են իշխանությունները:

Շրջանային դատախազության տվյալով՝ յոթ մարդ է զոհվել, Ռուսաստանը չի մեկնաբանել հարվածների և զոհերի մասին տեղեկությունները։

Խերսոնի հանդեպ Ուկրաինան վերահսկողությունը վերականգնել է 2022 թվականի աշնանը, և այդ ժամանակից ի վեր քաղաքը փաստացի եղել է առաջնագծում: Դնեպրի մյուս կողմում ռուս զինվորականներն են, և քաղաքն ու շրջանը պարբերաբար գնդակոծվում են։