Առաջինը հրաժարական տվեց Գրիգոր Մինասյանը, բայց դա չի նշանակում, որ միայն արդարադատությունում մենք ունենք խնդիր։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ատել է ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը։
«Ես ուզում եմ, որ կառավարության բոլոր անդամները, նախարարները, գերատեսչական մարմինները շատ լավ իմանան, որ խորհրդարանական վերահսկողությունը և վերահսկողության շրջանակներում բոլոր գործիքները կիրառվելու են, որ որևէ բացթողում չլինի»,- ասաց Բադալյանը։
Նա նշեց՝ իր համար ավելի հեշտ է ասել, թե ումից է գոհ, քան՝ ումից՝ դժգոհ։