Արդարադատության նախարարը պետք է քաղաքական թիմից լինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը՝ անդրադառնալով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականին։
«Կատարել ենք վերահսկողական գործառույթ և դա մանրամասնելու համար երկար ժամանակ է պետք։ Ես հիմա նպատակահարմար չեմ համարում։ Մտահոգությունները 1-2 օրում ի հայտ չեն եկել, գործընթաց է տեղի ունենում, ուսումնասիրում ենք փաստեր, կարծիքներ, հետևաբար խոսել, որ դա երեկ է քննարկվել, ճիշտ չէ»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը։