Փարիզը չի բացառում Ուկրաինա զորք ուղարկելը, ասել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Բենջամին Հադդադը Berliner Zeitung-ին տված հարցազրույցում։
«Նախագահ Մակրոնն ասաց, որ մենք չպետք է որևէ բան բացառենք»,- նշել է նա։
Հադդադի խոսքով՝ Ֆրանսիայի ղեկավարության այս դիրքորոշումը դեռ ուժի մեջ է մնում։ Պետքարտուղարը նաև հորդորել է չմոռանալ Ուկրաինայում ֆրանսիական զորքերի հնարավոր ուսումնական առաքելությունների մասին։