Հետևեք մեզ։

79 տարեկան հասակում մահացել է երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը

14:16, 01 հոկտեմբեր 2024
79 տարեկան հասակում մահացել է երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը

79 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը: Այս մասին հայտնել է կոմպոզիտոր Յուրի Անտոնովը։

 

««Ինձ համար այս լուրը ուղղակի շատ ճնշող էր։ Ինձ համար սա շատ տխուր իրադարձություն է։ Շատ եմ ցավում, իհարկե, նա չկարողացավ հաղթահարել այս ծանր հիվանդությունը»,- ասել է երաժիշտը։

Նա հավելել է, որ Դոբրինինին ճանաչում է ավելի քան քառասուն տարի և նրան համարում է Ռուսաստանի նշանավոր երգահաններից մեկը։ Նա նաև ցավակցություն է հայտնել արտիստի հարազատներին։


Անցած շաբաթ լրատվամիջոցները գրել էին, որ Դոբրինինը ծանր վիճակում հոսպիտալացվել է Մոսկվայում՝ կաթվածի կասկածանքով։