Հայաստանն ունի 5-րդ սերնդին զինատեսակներ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Առաջին հարցը, որ մարդկանց մոտ առաջանում է՝ «ի՞նչ ունենք, մենք արտադրած զենք ունե՞նք, թե՞ ոչ, հայկական զենք ունե՞նք, թե՞ ոչ»։ Այդ հարցը առաջանում է նույնիսկ մեր պատգամավորների մոտ։ Պետք է ասեմ հետևյալը, այո, մենք ունենք հայկական արտադրության զինատեսակներ, մենք ունենք սերիական արտադրության զինատեսակներ, մենք ունենք անգամ 5-րդ սերնդի սերիական արտադրության զինատեսակներ»,- նշեց ՔՊ-ականը։
Նրա խոսքով՝ ռազմական արդյունաբերությունը Հայաստանի համար սրընթաց դառնում է տնտեսության, գիտության ու անվտանգության կարևորագույն ոլորտներից մեկը։
«2 տարի առաջվա համեմատ մենք ունենք բազմակի տասնյակ անգամ ավել ուշադրություն այս ոլորտին։ Ռազմարդյունաբերությունը Հայաստանում զարգանում է մեծ թափով՝ անկախ նրանից, թե դրա պատճառով ովքեր վատ կզգան, կամ՝ հակառակը»,- ասաց Խաչատրյանը։