Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ ԵԱՏՄ երկրների վարչապետները շրջանառության մեջ են դրել մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրասիական տնտեսական միություն» թեմային:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Եվրասիական տնտեսական միության լոգոտիպը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դրոշները, ինչպես նաև ՝ «Եվրասիական տնտեսական միություն» գրառումը՝ հայերեն և ռուսերեն լեզուներով: