Հետևեք մեզ։

Փարիզից Երևան թռչող ինքնաթիռի ուղևորներն երկու ժամ է՝ Քիշնևում նստած են ինքնաթիռի մեջ (տեսանյութ)

02:15, 30 ապրիլ 2023
Փարիզից Երևան թռչող ինքնաթիռի ուղևորներն երկու ժամ է՝ Քիշնևում նստած են ինքնաթիռի մեջ (տեսանյութ)

Ինչպես հայտնել էր Hayastan.news-ը, Թուրքիան առանց նախապես զգուշացնելու հայկական ավիափոխադրողի համար փակել է օդային սահմանը ինչի հետևանքով Փարիզ֊Երևան չվերթը սպասարկող ինքնաթիռը վայրէջք է կատարել Քիշնևում։

 

Այժմ հրապարակումներից հայտնի է դառնում, որ Փարիզից Երևան թռչող FlyOne Armenia ինքնաթիռի ուղևորներն արդեն երկու ժամ է՝ Քիշնևի օդանավակայանում նստած են ինքնաթիռում՝ սպասելով Թուրքիայի օդային տարածքի փակման հետ կապված խնդրի լուծմանը։ Ավիաընկերության ղեկավարն ասել է, որ առաջիկայում կտեղեկացնի իրավիճակի հետագա զարգացումների մասին։

 

Ուղևորներից մեկի նկարահանած տեսանյութը հրապարակել է Shot ալիքը։

 

Տեսանյութն` այստեղ։