Հետևեք մեզ։

ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին

15:56, 01 հոկտեմբեր 2024
ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լեհաստան, որտեղ ՀՀ-ն առաջին անգամ ԱԳ նախարարի մակարդակով մասնակցում է Վարշավայի անվտանգության ֆորումին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Ֆորումի նախագահ Կատաժինա Պիսարսկայայի կողմից պաշտոնական դիմավորումից հետո նախարար Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆորումի հիմնադիր, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ Զբիգնև Պիսարսկիի հետ։
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ Վարշավայի անվտանգության և սեպտեմբերին Երևանում անցկացված «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումների միջև հնարավոր համագործակցության շուրջ։
 
Անդրադարձ է կատարվել ԵՄ հետ ՀՀ գործընկերության խորացմանն ուղղված ջանքերին և այդ ուղղությամբ, մասնավորապես, Լեհաստանի գործընկերների հետ համագործակցության հարցերի։