Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սայեդ Ալի Խամենեին հոկտեմբերի 4-ին կանցկացնի ուրբաթօրյա աղոթքը և, ինչպես նշում են իրանական լրատվամիջոցները, աննախադեպ ելույթ կունենա Թեհրանում։
Վերջին անգամ Գերագույն առաջնորդն անձամբ ղեկավարել է ուրբաթօրյա աղոթքը և քարոզ արել 2020 թվականի հունվարին՝ գեներալ Սոլեյմանիի սպանությունից և Իրաքում ամերիկյան բազաներին Իրանի հարվածներից հետո: